Ինչպե՞ս կարգավորել արյան մեջ շաքարի քանակն ընդամենը 2 բաղադրիչի միջոցով
Այն, թե ինչպես ենք ապրում և ինչ ենք ուտում, կարող է իսկապես վտանգավոր լինել մեր առողջության համար. ամեն օր նոր հիվանդությունների մասին ենք լսում: Արդյոք գիտե՞ք, որ շաքարախտով հիվանդ ամերիկացիների 90-95%-ը տառապում է 2-րդ տեսակի շաքարախտով: Շաքարախտը նյութափոխանակության հետ կապված հիվանդությունների խումբ է, որի ժամանակ մարդու արյան մեջ շաքարի մակարդակը սովորականից բարձր է, կամ բջիջների՝ ինսուլինին պատշաճ կերպով չարձագանքելու, կամ ինսուլինի՝ անհամաչափ արտազատման պատճառով: Ըստ healthyandnaturallife.com-ի, 2013 թվականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում 382միլիոն մարդ տառապում է շաքարախտով:
Այս բնական դեղամիջոցի հիմնական բաղադրիչը դարչինն է, որը ստացվում է ծառի կեղևից: Մեխակն ու դարչինը համարվում են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող ամենահզոր միջոցները:
Բաղադրություն
- 10 լ ջուր
- Դարչինի 4 ձող
- 60 գ մեխակ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները և ստացված լուծույթը պահեք սառնարանում 4-5 օր, ապա խառնուրդը քամեք: Օրական կես բաժակ խմեք այս լուծույթից: 2-րդ դեղաքանակը (доза) պատրաստեք այն ժամանակ, երբ նախորդից մնացել է ընդամենը 2 բաժակ: 3 դեղաքանակից հետո 15 օր դադար տվեք: Անհրաժեշտության դեպքում կրկնեք բուժումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը