Նախկինում փաստացիորեն չեմ գտնվել Վրաստանում՝ բացառությամբ Սուխումի. Լուկաշենկո
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Վրաստանն անվանել է լեգենդար երկիր.
«Մեծարգո Գեորգի, մենք պետք է վաղուց հանդիպած լինեինք այստեղ, այս լեգենդար քաղաքում, այս լեգենդար երկրում: Ես դեռ երեկ եմ արտահայտվել այդ մասին: Ամոթ ինձ, որ դեռ չեմ եղել Թբիլիսիում, փաստացիորեն չեմ եղել Վրաստանում, բացառությամբ՝ Սուխումի խորհրդային ժամանակներում:
Որպես պատմաբան՝ ես շատ եմ կարդացել և շատ բան գիտեմ Վրաստանի մասին, և դրա հետ կապված՝ ինձ համար Վրաստանը լեգենդար երկիր է՝ հիրավի պարուրված լեգենդներով»:
Լուկաշենկոն երկօրյա պետական այցով Թբիլիսի է ժամանել երեկ երեկոյան: Վրաստանի նախագահից հետո նա պետք է հանդիպումներ ունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի և Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ: Լուկաշենկոն Վրաստանը լքելու է ապրիլի 24-ին: