Նվազագույնը, որ կարող եմ անել՝ Ցեղասպանությունն ընդունելն է. Հայաստանում է արքայազն Ֆիլիպը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստան է ժամանել Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ծոռնորդի, լյութերական հովիվ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին, ով արդեն իսկ հասցրել է լինել Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակին:

«Այդ ահավոր եղեռնը՝ հայ ազգի նկատմամբ, ինձ որպես գերմանացի վերաբերում է այնքանով, որ ես մեղքի զգացում ունեմ: Որպես այն ժամանակվա կայսեր՝ Վիլհելմ 2-րդի ծոռնորդի՝ ես ինձ մեղավոր եմ համարում այն սխալի համար, որ նա թույլ է տվել:

Նա իր ազդեցությամբ կարող էր գոնե կրաճատել այդ եղեռնը, բայց նա չարեց դա, ինչն ինձ շատ ամաչեցնում է, ցավեցնում և, իհարկե, բարկացնում է:

Ես եղածը չեմ կարող փոխել, բայց իմ պարտավորությունն է, ամենաքիչը, ընդունել դա»,- CrossNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է արքայազն Ֆիլիպը:

Pilip Kiril (2)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930