ԱՄՆ-ն է Իրանի միջուկային զենքի մասին միֆի հեղինակը. Ալի Խամենեի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն է հնարել է այն միֆը, թե Իրանն ունի միջուկային զենք: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին.

«Նրանք (ԱՄՆ) են ստեղծել միջուկային զենքի մասին միֆը՝ ասելու համար, որ իսլամական հանրապետությունը սպառնալիքի աղբյուր է: Ո՛չ, սպառնալիքի աղբյուրն ինքը՝ ԱՄՆ-ն է»:

Խամենեին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները մեթոդաբար և անխղճորեն սպառնում են ռազմական ուժի կիրառմամբ. «Անգամ եթե նրանք չեն արել այդօրինակ ակնհայտ սպառնալիքներ, մենք պետք է լինենք պատրաստի վիճակում»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ չափազանց կարևոր է, որ Իրանը չկարողանա ստանալ միջուկային զենք, որ նրա միջուկային ծրագիրը լինի խաղաղ:

Տեսանյութեր

Լրահոս