Ռիգայից առաջ և հետո

Երեկ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Այդ լսումների ընթացքում, բնականաբար, գրեթե բոլոր ելույթ ունեցողները կարևորում էին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը՝ հույս հայտնելով, որ Ռիգայի գագաթաժողովը կարևոր հանգրվան կդառնա այդ հարցում: Այդ լսումները, անշուշտ, կարևոր են, ինչպես և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող ցանկացած քննարկում:

Բայց երեկվա լսումների «հմայքն» այն էր, որ այն տեղի էր ունենում մի խորհրդարանում, որը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ դրանով բացառելով բոլոր այն իրական հեռանկարները, որոնք Հայաստանը կարող էր ունենալ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: Ու հիմա, նման միջոցառումներ կազմակերպելով՝ խորհրդարանը հերթական անգամ ցույց է տալիս, որ վավերացրել է Հայաստանի շահերից չբխող, իրականում՝ Հայաստանի դեմ ուղղված եվրասիականացման փաստաթուղթը և հիմա փորձում է Եվրոպայի հետ հարաբերությունները պահպանել այնքանով, որքանով թույլ կտա Ռուսաստանը:

Տեսանյութեր

Լրահոս