Վրացական ավիաընկերությունները ստացել են Ռուսաստանի 7 քաղաքներ կանոնավոր թռիչքներ իրականացնելու իրավունք

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ավարտվել են Վրաստանի ու Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների միջև տեխնիկական խորհրդակցությունները: Դրանց արդյունքներով վրացական ավիաընկերությունները ստացել են Ռուսաստանի 7 քաղաքներ կանոնավոր թռիչքներ իրականացնելու իրավունք:

Խոսքը գնում է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սամառայի, Եկատերինբուրգի, Սոչիի, Ռոստովի ու Մինվոդիի մասին: Վրաստանի ու Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը միակողմանի խզվել է 2006 թվականին: 2010 թվականից երկու երկրների միջև իրականացվում էին միայն չատերային չվերթներ:

2014 թվականի հոկտեմբերի 27-ից վերականգնվեց Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը, ինչը սակայն վերաբերվում էր միայն Թբիլիսի-Մոսկվա երթուղուն:

Տեսանյութեր

Լրահոս