Ա. Աշոտյանն Ավստրիայում ներկա է գտնվել Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի ազգային գրադարանում: ՀՀ ԿԳ նախարարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ.Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից Ավստրիայի ազգային գրադարանին է փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր: Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: