«Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալություններն իրականացվել են Սերժ Սարգսյանի հրահանգով»
Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալություններն իրականացվել են Սերժ Սարգսյանի հրահանգով: Այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ դա տեղավորվում է բռնությունների այն շղթայի մեջ, որ սկսվել է անցած տարի աշնանից և ռեժիմը ընդդիմադիրների դեմ ուժային քայլեր է իրականացնում: Թավարկելով Արամ Մանուկյանի ծեծը, ԲՀԿ քաղխորհրդի անդամի առևանգումը, ԲՀԿ-ի հանդեպ ճնշումները, Բերձորի, Գյումրիում դանակահարության դեպքերը՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ գործընթացը հասավ իր ապոֆեոզին՝ այդ խմբի ղեկավարությանը ձերբակալելուն:
«Սա միանշանակ քաղաքական է, ուղղված է ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը: Եթե այդ մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, էլ նրանց անունը ինչ պետք է դնես, եթե ոչ քաղբանտարկյալ»,- ասաց Լ.Զուրաբյանը: