Բաժիններ՝

Չեխիայի նախագահը հայտնել է, թե որ դեպքում կընդունի ԱՄՆ դեսպանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նշել է, թե որ դեպքում է պատրաստ հանդիպել Պրահայում ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի հետ:

Զեմանի աշխատակազմը հայտնել է, որ պետության ղեկավարը դա կանի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունի Վաշինգտոնում Չեխիայի դեսպան Պետր Գանդալովիչին:

Ավելի վաղ` ապրիլի 5-ին, Միլոշ Զեմանը կոշտ ձևով է արձագանքել Պրահայում ԱՄՆ դեսպանի խոսքերին, ով քննադատել էր Զեմանին` Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվա մեկնելու մտադրության համար:

Ի պատասխան` Զեմանը հայտարարել էր, որ չի կարող պատկերացնել, որ Վաշինգտոնում Չեխիայի դեսպանն ԱՄՆ նախագահին խորհուրդ տա, թե ուր է անհրաժեշտ գնալ:

Նա ընդգծել էր, որ թույլ չի տա որևէ դեսպանի խորհուրդներով միջամտել իր արտասահմանյան այցերին: ՌԴ ԱԳՆ-ը դա որակել էր որպես Զեմանի կողմից տրված արժանի պատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս