Բաժիններ՝

Սամվել Բեգլարյան. «Անմոռուկների շքահանդես սարքեցին»

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող, ռեժիսոր Սամվել Բեգլարյանին Tesankyun.am-ը հարցրել է Հայաստանում մշակույթի վիճակի մասին:

Նա ասել է, որ մշակույթը ծախսեր պահանջող բնագավառ է,ինքնուրույն չի կարող գոյատեւել, հավելելով.

«Այսօր երբեմն իշխանավորներն ասում են, որ թող մշակույթը ինքն իր համար ստեղծի, մոռանալով, որ ժողովուրդն աղքատ է : Մի թատերական ներկայացում բեմադրելը, գիրք տպագրելը մեծ ծախսեր է պահանջում, եթե գրքի վաճառքի,ներկայացման տոմսի համապատասխան գներ սահմանվեն, ժողովուրդը չի կարող գնել»:

Ս, Բեգլարյանի խոսքերով՝ նախկինում Նոյեմբերյանը հայտնի էր իր մշակութային դեմքով: «Ծիածան» շրջանային թերթը Հայաստանի շրջանային թերթերի մեջ լավագույններից էր, Նոյեմբերյանում արդյունավետ գործում էին ժողովրդական թատրոն, տիկնիկային խումբ , ժողգործիքների համույթ, քառաձայն երգչախումբ, որոնք այժմ չկան: 1939թ.-ից գործել է Նոյեմբերյանի թատրոնը, որը 1969թ. ստացել է ժողովրդականի կոչում:

Թատրոնը հաջողված բեմադրություններ է ունեցել, մրցանակների արժանացել: Բեգլարյանն ասաց, որ ինքը կես դրույքով, 17000 դրամ աշխատավարձով, Նոյեմբերյանի թատրոնում ռեժիսոր աշխատելով՝ անցյալ տարի իր դիմումի համաձայն ազատվել է գործից: Նա հայտնել է, որ հիմա նոյեմբերյանցիներ կան, ովքեր պատրաստ են թեկուզ անվճար խաղալ թատրոնում :

Ս. Բեգլարյանն այժմ համագործակցում է Հայաստանի թատերական գործիչների միության հետ, որպեսզի Նոյեմբերյանին, որպես սահմանամերձ քաղաքի, թատրոնի ռեժիսորի հաստիք տրվի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս