Ծեծի ենթարկված Արթուր Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Tsayg.am-ը գրում է. Ապրիլի 6-ին ժամը՝ 04:35-ի սահմաններում «Գյումրի» ԲԿ է ընդունվել 1967 թվականին ծնված, Գյումրու «Մուշ-2» թաղամասի, 66 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ՝ Արթուր Պետրոսյանը: Վերջինիս մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքներ, ուղեղի ցնցում, աջից 3-րդ կողի կոտրվածք, փայծախի և միզապարկի պատրվածքներ:
Բժիշկների կողմից կազմակերպվել ու անցկացվել է համապատասխան բուժզննություն, որից հետո անմիջապես տուժածը վիրահատվել է:
Արթուր Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Ըստ տուժողի, իրեն ծեծի են ենթարկել: