Բաժիններ՝

«Դոնբասից հեռացեքը» չի նշանակում «վերցրեք Դոնբասը». Պերեբիյնիս

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ռուսամետ անջատողականներին հեռացնել Դոնբասից և ոչ թե վերցնել բուն տարածաշրջանը:

Պերեբիյնիսն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Դոնբասից հեռացեքը չի նշանակում վերցրեք Դոնբասը: Անգամ նշանակում է ընդհակառակը»: Սրանից առաջ Forbes-ի աղբյուրները հայտնել էին, որ փետրվարին Մինսկում անցկացված բանակցությունների ժամանակ Պորոշենկոն Պուտինին առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս