ՆԱՏՕ-ն Իրանի հետ համաձայնությունից հետո շարունակելու է ԵվրոՀՀՊ-ի ստեղծումը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն շարունակելու է Եվրոպայում ՀՀՊ-ի լայնամասշտաբ համակարգի ստեղծման պլանների իրագործմանը` չնայած Թեհրանի հետ համաձայնագրին, որն ուղղված է Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելուն:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգենսկուն: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի երկրների սպառնալիքը, կապված բալիստիկ հրթիռների տարածման հետ, շարունակում է աճել և Իրանի հետ համաձայնագրի ձեռք բերումը չի փոխում այդ փաստը:
Լունգեսկուն նաև վստահեցրել է, որ ՀՀՊ-ի եվրոպական համակարգն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իր հերթին մեկնաբանելով այդ դիրքորոշումը, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի եվրոպական ՀՀՊ-ի համակարգից, քանի որ ՀՀՊ-ի պատճառն Իրանը չէ:



