Պուտինի հիվանդանալու մասին տեղեկությունները ճիշտ են եղել. The Times
Բրիտանական The Times պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես հիվանդ է եղել, երբ մարտի 11-ին անհետացել է հասարակության տեսադաշտից: Այս մասին իրենց ամերիկացի գործընկերներին հայտնել են ռուս զինվորականներն ու հետախույզները:
Կրեմլը Պուտինի հիվանդանալու մասին տեղեկատվությունը թաքցրել է հասարակությունից, որպեսզի Ռուսաստանի նախագահը չերևա թույլ: Չէ՞ որ ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինին պատկերել են որպես մի նախագահի, ով քաոսային ձևով կորցրել է պետության նկատմամբ վերահսկողությունը: