Ոսկեպարցիները նկատել են` ինչպես են ադրբեջանցիները խոր փոսեր փորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ադրբեջանական կարմիր էքսկվատորը խոր փոսեր է փորում: Ենթադրվում է, որ տրակտորը ադրբեջանական զինուժի համար բլինդաժներ է փորում: Այդ աշխատանքները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Հայ սահմանապահներն ադրբեջանական էքսկավատորի աշխատանքին չեն խոչընդոտում: Նշենք, որ Աշաղի Աքսիբարան ադրբեջանցի զինյալներից մաքրվել է 1992թ. հունիսի 14-ին, սակայն հետո հայ սահմանապահները նահանջելով՝ դիրքեր գրավեցին գյուղի սկզբնամասում: »:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930