Բաժիններ՝

Լիտվայում վերականգնվել է պարտադիր զինծառայությունը

Delfi-ի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն երեկ ստորագրել է Սեյմի ընդունած ուղղումները, որոնք առնչվում են զինվորական ծառայության մասին օրենքին և որոնք 5 տարով վերադարձնում են զորակոչը:

Լիտվայի զինված ուժերը պլանավորում են արդեն 2015 թվականին զորակոչել մինչև 3500 մարդու (պլանավորված է այդ ցուցանիշը պահպանել յուրաքանչյուր զորակոչի ժամանակ): Փաստաթուղթը լիտվական բանակի առավելագույն թվակազմը 16.800-ից հասցնում է մինչև 21.900 մարդու:

Զորակոչի առաջին ալիքն ակնկալվում է աշնանը, զինծառայության ժամկետը կազմելու է 9 ամիս: Որպես զորակոչի վերադարձման հիմնական պատճառ է նշվում փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Ուկրաինայի դեպքերը:

Նախնական տվյալներով՝ Լիտվան պարտադիր զինծառայությունը վերադարձնելու համար 2015 թվականին կծախսի 30-35 միլիոն եվրո: Լիտվայի իշխանությունները պարտադիր զորակոչից հրաժարվել են 2008 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս