Ուկրաինան սպասում է Բոսֆորի նեղուցով լցանավերի անցման հարցում Թուրքիայի համաձայնությանը

112.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան Թուրքիայի հետ բանակցում է Բոսֆորի նեղուցով հեղուկացված գազի մատակարարումների հնարավորության շուրջ: Թուրքական կողմը ցայժմ չի ընդունել վերջնական որոշում:

Այս մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության փոխնախարար Ալեքսանդր Սվետելիկը:

Նա ընդգծել է, որ միավորիչ գազատարի կառուցումը, որը հեղուկացված գազի ընդունման տերմինալը կկապի երկրի գազատրանսպորտային համակարգի հետ, կարժենա 113 միլիոն եվրո. «Այսօր կան մի շարք գործոններ, որոնք դանդաղեցնում են այդ նախագծի իրագործման գործընթացը:

Նախևառաջ ադրբեջանական կողմը չի հստակեցրել Սև ծովի ափին հեղուկացված գազի տերմինալի կառուցման վերջնաժամկետը: Մյուս անբարենպաստ գործոնը պայմանավորված է թուրքական կողմի վերջնական անորոշության հետ՝ կապված Բոսֆորի նեղուցով հեղուկացված գազով լի լցանավերի անարգել անցման հարցում ուկրաինական կողմին համաձայնություն տալու հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031