Բորիս Տարասյուկը՝ «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձևի քվեարկության մասին

«Ոչ ոք չի կարող վստհությամբ ասել՝ ով է դեմ քվեարկել, քանի որ երևում էր միայն վերջնական արդյունքը և պատվիրակությունները նշված չէին: Ընդհանուր 9 դեմ ձայն կար: Մինչդեռ ՄԱԿ-ում 100 պատվիրակություն աջակցեց Ուկրաինային, իսկ հայկական պատվիրակությունը դեմ եղավ»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկը՝ խոսելով «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձևի քվեարկության մասին, որին դեմ էին արտահայտվել հայկական պատվիրակները:

Թե ինչո՞ւ ուկրաինական պատվիրակությունը դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Տարասյուկը նշեց, որ Ուկրաինայում կարծում են, որ պետք է հարգել բոլոր զոհերի հիշատակը, որ նման ցեղասպանություններ չլինեն:

Միաժամանակ, Տարասյուկն ընդգծեց, որ հայտնի չէ, թե որ նախագծին ով ինչպես է քվեարկել, քանի որ միայն վերջնական արդյունքն է երևացել:

Դիտարկմանը, որ Ուկրաինան ճանաչել է Հոլոքոսթը, սակայն Իսրայելը ևս չի ճանաչել Հոլոդոմորը, Տարասյուկը հայտարարեց, թե Հոլոքոսթի ժամանակ բազմաթիվ ուկրանացիներ են մահացել: Նա պնդեց, թե Ուկրաինան հետևողական է իր քաղաքականության մեջ:

Ընդ որում՝ ասուլիսից հետո լրագրողների հետ առանձին զրույցում Տարասյուկը խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության մասին և հայտարարեց, թե Հայաստանն այս հարցում ճիշտ չէ:

Տեսանյութեր

Լրահոս