Հեյդի Հաուտալան՝ Սահմանադրական փոփոխությունների մասին. «Խորհրդարանական կարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը»

«Հիմա նոր քննարկումներ են ընթանում ՀՀ-ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ, հատկապես՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի վերաբերյալ: ԵՄ կողմից փոխադարձ աջակցություն կա և՛ սոցիալական, և՛ քաղաքական բարեփոխումներին, որ ՀՀ-ն ուզում է իրականացնել»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների հարցում նշվում է, որ ուշադրություն է դարձվում ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին: Սակայն, Հ. Հաուտալայի կարծիքով, շատ կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի քաղաքացիական հասարակության ու ազատ լրատվամիջոցների զարգացումը, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ:

Հարցին, թե ՀՀ իշխանության նախաձեռնած սահմանդրական բարեփոխումները որքանո՞վ կարող են նպաստել ժողովրդավարությանը, Հ. Հաուտալան պատասխանեց, որ խորհրդարանական կարգն ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը. «Ես լավատեղյակ չեմ Ձեր երկրի կարգի վերաբերյալ, բայց իմ երկրում՝ Ֆինլանդիայում, անցում կատարվեց ուժեղ նախագահականից խորհրադարանականին և դա ժամանակակից մոդելն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031