Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել. Նրա վիճակը կայուն է. «Փաստինֆո»
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակն այս պահի դրությամբ շարունակում է կայուն մնալ:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Մալաթիայի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Արտակ Խաչատրյանը հիվանդանոց էր ընդունվել քթի կոտրվածքով և մարմնի վրա սալջարդերով:
Արտակ Խաչատրյանին առևանգելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արտակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել, և այսօր նրան քննիչները կհարցաքննեն: