Հունվարին հայերն ունեցել են 7, ադրբեջանցիները՝ ավելի քան 30 զոհ
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով 2015թ. հայկական կողմն ունեցել է յոթ, ադրբեջանական կողմը՝ ավելի քան երեսուն զոհ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր էլ հայ-ադրբեջանական սահմանին դեռ լարվածություն է նկատվում և անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կշարունակի կանխարգելիչ և պատժիչ գործողությունները։