Բաժիններ՝

Գուրգեն Եղիազարյան. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գողական, բարդակային վիճակ է, ինչպես գաղութներում»

Գուրգեն Եղիազարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ դաժանորեն սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին՝ տիրում է այն գողական, բարդակային վիճակը, ինչ գաղութներում է:

Նա գտնում է, որ Ռազմական ուսումնարանը պետք է քանդել և նորից հավաքել: «Մենք, փաստորեն աճեցնում ենք գեներալագնդապետական տեսակին, նրանք էլ չաստ նայող են աճեցնում, ոնց որ՝ գաղութ նայող կա, նենց էլ չաստ նայող կա»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը:

Պարզվում է՝ Ազատ Արշակյանի որդին նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող է: Եվ նա պնդում է՝ ինստիտուտը բարդակ չէ: «Պարզապես սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ ինստիտուտի պետի տեղակալի որդին գուցե լկտիացել էր: Այդ տեղակալի մի որդին է պայմանագրային ծառայող է, մյուսն էլ կուրսանտ էր»,- նկատեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իդեալական ինստիտուտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս