Ռուսաստանը չպետք է պատժամիջոցների հարցում հույսեր կապի Հունաստանի հետ. Շտայնմայեր
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է հույսեր կապի նրա հետ, որ Հունաստանը վետո կդնի նոր պատժամիջոցների վրա.
«Մարիուպոլի կամ Ուկրաինայի արևելքի մյուս շրջանների ուղղությամբ հարձակման դեպքում կձեռնարկվեն վճռորոշ ու ավելի խիստ միջոցներ»: Շտայնմայերն ավելի ուշ հանդիպել է իր հույն գործընկեր Նիկոս Կոտզիասի հետ, որին Շտայնմայերը հայտնել է իր մտահոգությունները՝ կապված պատժամիջոցների հարցում Աթենքի դիրքորոշման հետ:
Գերմանացի դիվանագետի խոսքերով՝ զրույցը եղել է կառուցողական: