Իրանն այս տարի կգաղտնազերծի Իրաքի հետ պատերազմին առնչվող գաղտնի փաստաթղթերը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2015 թվականին գաղտնազերծելու է ցայժմ փակի տակ պահվող ռազմական փաստաթղթերը, որոնք առնչվում են 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմին: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին:
Նա ընդգծել է, որ արդեն իսկ հրաման է արաձակել տվյալ ժամանակվա նյութերի գաղտնազերծման մասին, որոնք դասակարգված են որպես «գաղտնի»: Մասնավորապես, բացվելու են հակահետախուզության փաստաթղթերը: Իրանական լրատվամիջոցը հայտնում է, որ ոչ բոլոր գաղտնի փաստաթղթերն են դառնալու մատչելի:
Մասնավորապես, լայն հանրության համար անմատչելի են մնալու իմամ Խոմեյնիի, ապա նաև այաթոլլահ Ալի Խամենեիի հրամաններն ու դատավճիռները, նախագահի հանձնարարականներն ու Պաշտպանության բարձրագույն խորհրդի որոշումները: