Ցուցարարները չընդունեցին Կոստանյանի առաջարկը
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազի միջոցով ցուցարարներին առաջարկեց 30 հոգանոց խմբերով մտնել դատախազության շենք և հանդիպում ունենալ։ Սակայն ցուցարարները չհամաձայնեցին։ Նրանք պահանջում են, որպեսզի Կոստանյանը ինքը դուրս գա ցուցարարների մոտ և հստակ պատասխանի հարցին՝ որտեղ է դատվելու Պերմյակովը։ Ցուցարարները մտադիր են սպասել այնքան, մինչև Կոստանյանը դուրս գա, կամ փախչի ետևի դռնից։ ՇՄ դատախազության շենքի առջև լարվածությունը գնալով մեծանում է։
Ուղիղ հեռարձակումը՝ այստեղ