ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը 2-3 շաբաթ անց կժամանի Վրաստան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն մոտ երեք շաբաթ անց կայցելի Վրաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն:
Բաքրաձեն արձագանքել է Վերշբոուի այն հայատարարությանը, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է դաշինքին Վրաստանի անդամակցությանը. «Պարոն Վերշբոուն մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Դա տեղի կունենա մոտ 2-3 շաբաթ անց: Այցի շրջանակներում գնահատական է տրվելու Էական միջոցառումների փաթեթին»:
Նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հերթական նիստը, ինչից հետո Ալեքսանդր Վերշբոուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին աջակցում է դաշինքին Վրաստանի ապագա անդամակցությանը: