Զախարչենկոն Պորոշենկոյին պաշտոնապես հրավիրել է Դոնեցկի օդանավակայան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել է բանակցություններ վարել Դոնեցկի օդանավակայանի տարածքում:
Զախարչենկոն Դոնեցկի օդանավակայանի տարածք պետք է այցելեր ԵԱՀԿ-ի առաքելության հետ միասին, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ ԵԱՀԿ-ի առաքելության անդամները վերջին պահին հրաժարվել են մեկնել այնտեղ՝ լսելով պայթյունների ձայներ:
Զախարչենկոն հայտարարել էր, որ Պորոշենկոյի համաձայնության դեպքում պատրաստ է ամբողջովին ապահովել նրա անվտանգությունը. «Ես Պյոտր Պորոշենկոյին պաշտոնապես հրավիրում եմ Դոնեցկի օդանավակայան:
Նա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա Ուկրաինայի նախագահն է և որպես առաջին դեմք՝ պարտավոր է մտածել իր քաղաքացիների մասին: Ես պատրաստ եմ նրա հետ զրուցել յուրաքանչյուր բանի մասին, որպեսզի վերջ տրվի այս սպանդին»: