Բաժիններ՝

Լուկաշենկոն պահանջում է չեղյալ հայտարարել ԵՏՄ-ում առկա բոլոր սահմանափակումները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջում է չեղյալ հայտարարել ԵՏՄ-ում առկա բոլոր սահմանափակումներն ու բացառությունները:

Բելառուսը 2015 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Լուկաշենկոն հայտարարել է. «Դեռ ստեղծված չեն միասնական շուկայի մեխանիզմները: Գործունեության տարբեր ոլորտներում շարունակում են գործել սահմանափակումները, ամբողջովին չի ապահովվում ձեռք բերված պայամանավորվածությունների իրագործումը:

Նկատվում են մասնակից երկրների միակողմանի աղաղակող գործողություններ, որոնք շրջանցում են ընդունված համաձայնագրերը: Ինձ հաճախ քննադատում են, որ Լուկաշենկոն գործում է բելառուսական պետության դիրքերից: Անհեթեթ քննադատություն է: Իսկ ո՞ր դիրքերից պետք է հանդես գամ ես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս