Բաժիններ՝

Լևոն Բարսեղյան. «Ինդիակատոր գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանատը մնում է ռուսական կողմը»

«Մի քանի ցուցիչային, ինդիակատոր գործողություններ կան, որոնք մեզ ապացուցում են, որ դոմինանատը մնում է ռուսական կողմը՝ մեղադրանք ներկայացնելուց հետո կալանաքի որոշում, և այդ մարդու գտնվելու տեղը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ խոսելով Գյումրիում օրերս կատարված ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործի դատավարության մասին:

Նա նշեց, որ երեկ երեկոյան, երբ բանակցում էին մարզի դատախազի հետ, նա ասել է՝ «ժամանակը կարճ է, հնարավոր չէ» և այլն. «Ասացինք՝ Դուք եք գլորել այդ քարը ձորը, գնացեք, մտածեք: Ամբողջ գիշեր արտահերթ նիստեր եք անում, կանչում եք իրար, խառնում եք իրար, սահմանադրագետների եք տանում-բերում… Գտեք լուծում: Մանևրներ կհորինեք, տակտիկական լուծումներ կգտնեք, մի հասարակ բան է պետք երեկվա և այսօրվա ցուցարարներին՝ գործը պետք է անցնի հայկական արդարադատության համակարգ»:

Լ. Բարսեղյանը չի կարծում, որ մեր իրավապահներն ավելի արդյունավետ կքննեն, քան ռուսական իրավապահները. «Բայց 3 բերանով, ականջով անցած տեղեկությունների փոխարեն՝ կունենանք մեկ բերանից եկած տեղեկություն: Մյուս կողմից սա ինքիշխանության ինչ-որ մի փրկության հարց է»:

Ըստ նրա՝ սա շատ լուրջ ազգային հարցի է վերածվում: Լ. Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունը սգո օր հայտարարելու գիտակցություն չունեցավ անգամ. «Գլխի չի ընկել այդ մարդը մինչև հիմա, որ պետք է սուգ հայտարարեր»:

Լրագրողներից մեկի հարցին՝ տուժողի իրավահաջորդի հարցը մեզ մոտ քննարկվե՞լ է, ո՞վ է ներկայացնելու Ավետիսյաններին, Լ. Բարսեղյանը պատասխանեց, որ ինքն առայժմ տեղյակ չէ. «Առայժմ այդ մասին քննարկումներ չեմ ունեցել, բայց, միաժամանակ, վստահ եմ, որ Հայաստանի հասարակական իրավապաշտպան դաշտն իր փորձագետներով, մասնագետներով պատրաստ է օժանդակել, եթե դրա կարիքը լինի, եթե իրենք նկատեն, որ պատշաճ կերպով իրավահաջորդի շահերը չեն պաշտպանվում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս