Բաժիններ՝

Թուրքիան ու Իրանը կարող են փոխլրացնել միմյանց. Դավութօղլու

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախօրեին հանդիպել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի:

Հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «հանդես է գալիս» տարածաշրջանային ու միջազգային հարցերում Իրանի առավել մեծ մասնակցության օգտին.

«Բացի այն, որ Իրանն ու Թուրքիան ռազմավարական կարևորության հարևան երկու երկրներ են, նրանք կարող են փոխլրացնել միմյանց աշխարհագրական, տնտեսական, մշակութային և անգամ քաղաքական ոլորտներում»:

Վաեզին իր հերթին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի երկու կարևոր երկրներ են, որոնք պետք է համագործակցեն այնպիսի ապակառուցողական երևույթի դեմ պայքարում, ինչպիսին է ահաբեկչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս