Լուկաշենկոն խոստացել է նախագահական ազնիվ ընտրություններ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/3925291.jpg)
Բելառուսական Belta լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունները կանցկացվեն առավելագույն անկեղծ ու բաց պայմաններում.
«Բելառուսի ընտրությունները կանցկացվեն բացառապես ազնվորեն՝ հենված սահմանադրության վրա: Ժողովուրդը մեզ կաջակցի ամեն դեպքում, անգամ ամենածանր ժամանակներում, սակայն այդ ժամանակները վրա չեն հասնի, քանի որ մենք թույլ չենք տա դա»:
Բելառուսի նախագահական ընտրությունները նշանակված են 2015 թվականի նոյեմբերի 15-ին: