Բաժիններ՝

Եվրախորհրդարանն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են դիմել ԵՄ-ի Խորհրդին՝ խնդրելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության դեպքում հետագա սահմանափակիչ միջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ և դրանք տարածել էներգետիկ սեկտորի վրա, ինչպես նաև սահմանափակել միջազգային ֆինանսական գործարքներ կատարելու ռուսական կազմակերպությունների հնարավորությունները:

Փաստաթուղթն այսօր դրվելու է քվեարկության: Փաստաթուղթը Եվրախորհրդարանում համաձայնեցվել է քաղաքական բոլոր խմբերի կողմից: Նրանք ընդգծել են, որ այդ ամենի հետ մեկտեղ ԵՄ-ը պետք է պահպանի Ռուսաստանի հետ դիվանագիտական բաց խողովակները, որպեսզի ապահովի հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորությունը և պահպանի ժնևյան ու նորմանդական ձևաչափերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս