Բաժիններ՝

Օբաման ու Քեմերոնը հայտարարել են, որ վճռական են տրամադրված Ռուսաստանին հակազդելու հարցում

The Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել են, որ պատրաստ են վճռականորեն հակազդել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի վարա դիվանագիտական ճնշումը. «Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունքի նման արմատական խախտումները մնան անպատիժ, ապա մենք բոլորս կտուժենք անկայունությունից, որը կլինի դրա հետևանքը:

Ռուսաստանի քաղաքականությանը հակազդելու հարցում մշակվել է ուժեղ ու համերաշխ արձագանք: Արևմուտքը ոչ երկիմաստ ազդանշան է ուղարկել, որ միջազգային հանրությունը չի մնալու մի կողմ քաշված վիճակում՝ տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ապակայունացնել Ուկրաինան»:

Օբաման ու Քեմերոնը քննարկել են նաև իսլամական ծայրահեղականների խնդիրը՝ կապված Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների հետ: Նրան խոստացել են ծայրահեղականների դեմ պայքարում հանդես գալ միասնական ճակատով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս