Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան. news.am
Գերմանիայում դեկտեմբերի 28-ին մահացած, ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղափոխվեց Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին:
Վահան Հովհաննիսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության եւ հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող եւ գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննիսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: