Սիրիայում եռամսյա ավիահարձակումների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 1100 զինյալ
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սիրիայում երեք ամիս շարունակվող ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ավիահարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1171 մարդ: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայում բազավորված սիրիացի իրավապաշտպանները:
Զոհվածների մեծ մասը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն են, սակայն զոհվածների թվում կան նաև 52 քաղաքացիական անձինք, այդ թվում նաև կանայք ու երեխաներ:
Այս տարի Սիրիայի ու Իրաքի տարածքների զգալի մասը հայտնվել է իսլամականների վերահսկողության տակ: Կանխատեսվում է, որ «Իսլամական պետության» դեմ ավիահարձակումները կարող են տևել առնվազն երեք տարի: