Բաժիններ՝

Օբաման ստորագրել է Ղրիմի դեմ պատժամիջոցների մասին հրամանը

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հրամանը: Վաշինգտոնը մտադիր է արգելափակել Ղրիմի հետ կապված յուրաքանչյուր ընկերության ու ֆիզիկական անձի ակտիվները: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Հրամանն ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելում է նոր ներդրումներ անել Ուկրաինայի Ղրիմ շրջանում, Ղրիմից ԱՄՆ ներկրել ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև ԱՄՆ-ից Ղրիմ արտահանել, վերաարտահանել, վաճառել ու մատակարարել ապրանքներ, ծառայություններ, տեխնոլոգիաներ:

Բացի այդ, Օբաման ամերիկացիներին արգելել է որևէ բիզնես վարել այն ընկերությունների հետ, որոնք վերահսկվում են Ղրիմի բնակիչների կողմից, ինչպես նաև որևէ ֆինանսական կամ նյութական հարաբերություն ունենալ նշված անձանց հետո: Արգելվել է նաև պատժամիջոցների տակ ընկած անձանց մուտքն ԱՄՆ: Սրանից առաջ էլ ԵՄ-ն էր պատժամիջոցներ սահմանել Ղրիմի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս