Արցախում ավտոգազալցակայաններում սեղմված գազի գինը դեռ չի թանկացել

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ-ի ավտոգազալիցքավորման կետերում սեղմված գազի սակագինը թանկացել է 20-40 դրամով:

Արցախում ավտոգազալցակայաններում այս պահի դրությամբ սակագնի փոփոխություն չի կատարվել։ Մասնավորապես՝ «Պետրոլ սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնեցին, որ իրենց գազալցակայանում սեղմված գազի գինը նախկինի պես 1 խորանարդ մետրի գինը կազմում է 260 դրամ։

«Արցախպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական, մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և հսկողության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը նշեց, որ Արցախում սեղմված գազի սակագնի թանկացում առայժմ չկա։ Սակայն ոլորտի մասնագետը չբացառեց դոլլարի արտարժույթի բարձրացման հետևանքով սեղմված գազի հնարավոր թանկացումը, քանի որ գազալցակայանները «Արցախգազ» ՓԲԸ-ից սեղմված գազը գնում են արտարժույթով՝ 1 խորանարդ մետրի դիմաց վճարելով մոտ 277 դոլլար գումար։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 2-ից Արցախում սեղմված գազի սակագինը նվազել էր՝ 1 կգ-ի դիմաց՝ նախկին 390 դրամի փոխարեն կազմելով 350 դրամ, իսկ խորանարդ մետրով հաշվարկելու դեպքում սեղմված գազի 1 խորանարդ մետրի գինը կազմում է 260 դրամ՝ նախկին 290 դրամի փոխարեն:

 

Տեսանյութեր

Լրահոս