2015 թվականը պետք է լինի կայունության, իսկ 2016 թվականը` տնտեսական աճի տարի. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է կյանքի կոչել պլանավորած բոլոր բարեփոխումները, սակայն կարիք ունի աջակցության.
«Այսօր (երեկ) մենք գործարկեցինք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ու ազատ առևտրի գոտու ձևավորման աշխատանքների մեխանիզմները: Այսօր իր աշխատանքները սկսեց ԵՄ-ի հետ Ասոցացման խորհուրդը: Մեր ընդհանուր առաջադրանքն է Ուկրաինան դարձնել հաջող:
Կառավարությունն արդեն իսկ հրապարակել է իր աշխատանքային ծրագիրը, որը հենված է Ասոցացման համաձայնագրի վրա: Կառավարությունը պատրաստ է իրագործել բոլոր բարեփոխումները, մենք պատրաստ ենք կատարել մեր ուժերի սահմաններում ամեն բան, սակայն մենք ունենք աջակցության կարիք:
Եվրոպական գործընկերների հետ միասին Ուկրաինան կարող է հասնել կայունության: 2015 թվականը պետք է հանդիսանա կայունության տարի, իսկ 2016 թվականը` տնտեսական աճի տարի»: