Ռուսաստանի ագրեսիայի պատճառով Ուկրաինան կորցրեց տնտեսական պոտենցիալի 20 տոկոսը. Յացենյուկ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնբասում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով Ուկրաինայի տնտեսության կորուստները կազմում են 20 տոկոս: Այս մասին Գերագույն ռադայում կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Յացենյուկն ընդգծել է, որ Դոնբասում է գտնվում արդյունաբերական ձեռնարկությունների 1/5-ը, որոնց հիմնական ուղղվածությունը եղել է արտահանումը և որոնք ապահովել են Ուկրաինայի արժութային հասույթի զգալի մասը.
«Հիշեցնում եմ, որ Ուկրաինայի տնտեսության 20 տոկոսը կենտրոնացված է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Մենք ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով կորցրեցինք հենց այդքան. եկամուտների 20 տոկոսը, արժութային հասույթի 20 տոկոսը, պետության տնտեսական պոտենցիալի 20 տոկոսը»: