Դևիդ Քեմերոնը երկօրյա այցով ժամանում է Թուրքիա

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր երկօրյա այցով (դեկտեմբերի 9-10) ժամանում է Թուրքիա, ուր և հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Այդ հանդիպումներում Քեմերոնը թուրքական կողմին կոչ է անելու համագործակցել Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա («Իսլամական պետության» շարքերը համալրելու նպատակով) բրիտանացի զինյալների տեղաշարժի կանխման հարցում: Դրա հետ կապված՝ կարևորվում է հետախուզական տվյալների փոխանակումը: Ներկայումս «Իսլամական պետության» շարքերում գտնվում է Մեծ Բրիտանիայի մոտ 500 քաղաքացի:

Բրիտանական մամուլն ընդգծում է, որ Սիրիայի հարցում տարբերվում են Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դիրքորոշումները, քանի որ եթե Լոնդոնն առաջնահերթ է համարում «Իսլամական պետության» դեմ պայքարը, ապա Անկարայի համար առաջնահերթը Բաշար Ասադի վարչակարգի տապալումն է:

Սիրիայի ու Իրաքի հարցերից բացի, Քեմերոնը քննարկելու է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության և երկկողմ հարաբերությունների հարցերը: Ներկայիս այցը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Քեմերոնի երկրորդ այցը Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031