Բուրջանաձեն կանխատեսում է վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացում
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն երկրում կանխատեսում է վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացում.
«Ամենայն հավանականությամբ, կանցկացվեն վաղաժամ ընտրություններ, քանի որ երկիրը գործնականում կոլափսի մեջ է, և մենք աստիճանաբար խրվում ենք ճահճի մեջ: Իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի ընտրություններից երեք շաբաթ առաջ վերստին հետաձգեն կարևորագույն հարցերի քննարկումը, իսկ հետո հայտարարեն, որ այդ փոփոխությունների համար չկան ռեսուրսներ ու ժամանակ, և ամեն ինչ թողնեն այնպես, ինչպես որ «Ազգային շարժման» ժամանակ էր:
Վրաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ չեն, որպեսզի փոխեն ընտրական միջավայրը: Եթե այսպես շարունակվի, ապա «Վրացական երազանքը», որքան էլ որ ջանքեր գործադրի, չի կարողանա հաղթել ապագա ընտրություններում»: