Բերուչաշվիլին ու Սթոլթենբերգը քննարկել են ռուս-աբխազական պայմանագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին երեկ Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, որի ժամանակ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում են գտնվել Վրաստանի համար առաջնահերթ հարցեր և հատկապես Աբխազիայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները:

Բերուչաշվիլին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված պայմանագիրը գնահատել են որպես բռնազավթման ուղղությամբ կոնկրետ քայլ, ինչը մարտահրավեր է եվրոպական ու եվրաատլանտյան անվտանգության համար:

Սթոլթենբերգն ընդգծել է, որ դա առաջին հերթին հակասում է այն սկզբունքներին, որոնց վրա հենված է դաշինքի շրջանակներում համագործակցությունը: Սթոլթենբերգը նաև ընդգծել է դաշինքի գործունեության շրջանակներում Վրաստանի հատուկ ներդրումը: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վրաստանին ՆԱՏՕ-ի տրամադրած հատուկ փաթեթը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031