Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է իր գազային պարտքը մարել այս տարի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կիևը Մոսկվային խոստացել է իր գազային պարտքը մարել մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:

Ուկրաինական «Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» դեռ պարտք է 1.65 միլիարդ դոլար, որը նա պետք է վճարի այս տարի: Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան պատրաստվում է դեկտեմբերին Ռուսաստանից գնել մեկ միլիարդ խորանարդ մետր գազ:

Բացի այդ, ուկրաինական կողմը պլանավորում է մեծացնել Հունգարիայից գազի ռևերսային մատակարարումները: Նոյեմբերի 4-ին «Նավթոգազը» «Գազպրոմին» փոխանցել է 1.45 միլիարդ դոլար` նախկինում մատակարարված գազի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031