Սաակաշվիլին հրաժարվել է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: Սաակաշվիլին ընդգծել է, որ իր համար առաջնահերթն իր երկիրն է՝ Վրաստանը, և որ միայն դրա համար չի ընդունել այդ առաջարկը:

Հայտնի չէ, թե կոնկրետ ով է Սաակաշվիլուն առաջարկել տվյալ աշխատանքն Ուկրաինայի կառավարությունում: Ավելի վաղ ուկրաիանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը:

Վրաստանի ԱԳՆ-ը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունում Սաակաշվիլու նշանակումը կարող է բացասական ֆոն ստեղծել վրաց-ուկրաինական հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս