Աբխազիայի վարչապետը ժամանել է Դոնեցկ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի կառավարության ղեկավար Բեսլան Բուտբայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն (ԴԺՀ):
Դոնեցկում Բուտբայի պատվիրակությանը դիմավորել է ԴԺՀ-ի ղեկավարությունը: Աբխազական պատվիրակության այցի ծրագրում ընդգրկված են ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ու ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանի հետ բանակցություններ:
Զախարչենկոն պարզաբանել է, որ «սա աբխազական պետության պաշտոնական այց է մեր հանրապետություն»: Նա ընդգծել է, որ բանակցություններն անցկացվելու են դռնփակ պայմաններում: Զախարչենկոն այլ տեղեկություններ չի հայտնել: