Ջոն Քերին վաղը կժամանի Փարիզ, ինչից հետո Վիեննայում կմասնակցի «միջուկային» բանակցություններին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում կմնա ևս մեկ օր, ինչից հետո կմեկնի Փարիզ ու Վիեննա, ուր անցկացվում են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջեն Փսակին:

Նրա խոսքերով՝ Քերին Լոնդոնից կշարունակի խորհրդակցել բանագնացների թիմի հետ, որը գտնվում է Վիեննայում, ինչպես նաև Վաշինգտոնի հետ. «Նա Փարիզ կմեկնի հինգշաբթի առավոտյան, ուր առանձին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալի հետ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների հետ»:

Փսակին հավելել է, որ ավելի ուշ՝ այս շաբաթ, Քերին կմեկնի Վիեննա, սակայն այդ այցի ստույգ ժամկետը դեռ հստակեցված չէ:

Տեսանյութեր

Լրահոս