Բաժիններ՝

Իրականում, ի՞նչ աստիճան ցրտին կարող է մարդը դիմանալ

Ցուրտ եղանակին նույնիսկ կարճ զբոսանքը կարող է անհապաղ ստիպել Ձեզ տաք հագնվել: Իսկ իրականում որքա՞ն հեռու կարող ենք գնալ, ո՞րն է նվազագույն ջերմաստիճանը, որի՞ն կարող ենք դիմակայել: Doctors.am-ը՝ հղում անելով blog.zocdoc.com-ին, գրում է՝ երբ սկսում ենք մրսել, օրգանիզմն ակտիվացնում է մի շարք մեխանիզմներ մեզ տաքացնելու համար: Մասնավորապես՝ ակտիվանում է գլխուղեղում գտնվող գեղձը` հիպոթալամուսը` ստիպելով մեզ կրճտացնել ատամներն ու դողալ` ջերմություն արտադրելու համար: Եթե շարունակում ենք մրսել՝ հիպոթալամուսը արյան հոսքն ուղղում է օրգանիզմի կենտրոն` կենսական օրգանները տաք պահելու համար: Ցավոք այս մեխանիզը նվազեցնում է ծայրամասային արյան շրջանառությունը, մեծացնելով ցրտահարության հավանականությունը:

Այսպիսով, ո՞ր ջերմաստիճանն է իսկապես անտանելի: Հայտնի է, որ -45 °C ցուրտը 5 րոպեի ընթացքում կարող է ցրտահարություն առաջացնել: Սակայն կոնկրետ սահմանը, թե ո՞ր ջերմաստիճանի ցուրտն է տանելի մարդու համար, անհայտ է: Մեր ջերմազգայունությունը կախված է բազմաթիվ գործոններից` տարիք, առողջական վիճակ և իհարկե ցածր ջերմաստիճանի ազդեցության ժամանակահատվածը:

Այսպիսով, տանը մնալուց և տաք կակաո խմելուց բացի ի՞նչ կարող ենք անել ցրտաշունչ ձմռանը: Պարզապես զգույշ եղեք, հագնվեք եղանակին համապատասխան և խուսափեք սառը ջերմաստիճանին երկար դրսում գտնվելուց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս