Բաժիններ՝

ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին օրինագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության՝ օրինագծային գործունեության հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրինագիծը: Այս մասին նշված է Ռուսաստանի Նախարարների կաբինետի կայքում:

Օրինագիծը ներկայացրել են ՌԴ ԱԳՆ-ն ու տնտեսական զարգացման նախարարությունը, այն կդիտարկվի կառավարության նիստում: Տարածված հաղորդագրության մեջ նշված է.

«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը և հնարավորություն կտա գործարկել բացառումների ու սահմանափակումների, այդ թվում նաև պատնեշների կրճատման գործընթացը՝ կապված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար պայմանագրին մասնակից երկրների շուկաներ փոխադարձ մուտք ունենալու հետ»:

Դրանով իսկ հիմք կստեղծվի առևտրային-տնտեսական ու կոոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրանքի մրցունակության բարձրացման ու համաշխարհային շուկաներում ԵՏՄ-ի երկրների դիրքերի ուժեղացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս