Բաժիններ՝

ԱԻՆ-ը՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին

2014 թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը անտարբեր չթողեց ոչ մեկին՝ շահագրգիռ ծառայություններից մինչև շարքային քաղաքացին և բնական է հասարակության ուշադրությունը դեպքի օպերատիվ արձագանքման և ողբերգական վթարի պատճառների ու հետևանքների ուսումնասիրման նկատմամբ:

Վթարի լուրը ստանալով երկրի վարչապետի հանձնարարությամբ անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարելու նպատակով, որտեղից պարբերաբար ՀՀ վարչապետին զեկուցել է դեպքի մանրամասների և իրականացվող աշխատանքների մասին:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանանակ երկրի վարչապետը շահագրգիռ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վթարի պատճառներն ու հետևանքները, պարզել ողբերգության հանգեցրած դեպքի հանգամանքները, ուշադրության կենտրոնում պահել վիրավորների բուժման կազմակերպումը: Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացները և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև գազաբալոնների օգտագործման միջազգային փորձը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օժանդակություն ցուցաբերեցին` ելնելով թե մասնագիտական և թե քաղաքացիական պարտքից, ինչպես նաև գործընկեր ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս