ԼՂ-ի հարցում կողմերը չեն հատել «կարմիր գիծը». ռուս փորձագետ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կարավաևը հայտարարել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի ռազմական դինամիկան ուղիղ կարգավորվում է Երևանից ու Բաքվից.

«Հակամարտության ընթացքում կողմերը մշակել են չգրված կանոններ, որոնց համաձայն՝ թույլատրվում են դիպուկահարների կրակոցներն ու դիվերսիոն խմբերի հարձակումները:

Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հարկադրված են միմյանցում տեսնել բանակցությունների հարցով գործընկերների, որոնք նրանք պարբերաբար անցկացնում են ԱՊՀ-ի գագաթաժողովի շրջանակներում կամ էլ Եվրոպայի միջազգային հարթակներում:

Նրանցից որևէ մեկը դեռ չի հատել «կարմիր գիծը»: ԼՂ-ի համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասշտաբային պատերազմը, որն այդ երկրներին կվերադարձնի 20-ամյա վաղեմության ժամանակներ, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին:

Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ Ռուսաստանը երկրների միջև նոր զինված հակամարտությունն օգտագործում է որպես Դոնբասի իրադարձությունների ծխի շղարշ, սակայն այդ դեպքում հարց է առաջանում. արդյոք Մոսկվան կարո՞ղ է ղեկավարել Երևանին ու Բաքվին, որպեսզի նրանք համաձայնվեն ռազմական գործողություններ վարել միմյանց դեմ: Հազիվ թե»:

Տեսանյութեր

Լրահոս